Search
Close this search box.

Երեխան մшհшցել է. մանրամասներ՝ Գորիսում թունավորված ընտանիքի առողջական վիճակի մասին

Գորիսում թունավորվել են 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

«Դեպքը երեկ է տեղի ունեցել, 7– հոգանոց ընտանիք է` 5 երեխա, հայրը և մայրը։ Նրանցից մեկը` 4-ամյա փոքրիկը, արդեն «կլինիկական մահ» ախտորոշմամբ է հիվանդանոց ընդունվել, 9-ամյա երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան` սկզբում «Սբ. Աստվածամայր ԲԿ», ապա «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վերջինիս առողջական վիճակում արդեն դրական դինամիկա կա։ Մյուս երեխաները շարունակում են բուժում ստանալ Գորիսի ԲԿ–ում։ Հայրն արդեն դուրս է գրվել, մայրն էլ վաղը դուրս կգրվի»,–-ArmeniaSputnik–ին ասաց Մարիամ Ծատրյանը։

Նախնական տվյալներով` եղել է սննդային թունավորում։ Սննդի մնացորդներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։