Search
Close this search box.

Երեխաների մոտ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հանրաճանաչ Hamster Kombat խաղը չափազանց շատ խաղալուց

Hamster Kombat խաղը, որն այսօր արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում, կարող է որոշ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Այդ ռիսկն առավել բարձր է երեխաների դեպքում, ինչպես զգուշացնում են հոգեբանները։

Ազդեցությունը երեխաների վրա

Հոգեբան Նատալյա Նաումովան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե երեխայի մոտ ամենամեծ թվով մետաղադրամներ հավաքելը սուպեր գաղափար է դառնում, նա կարող է հրաժարվել քնելուց, մարդկանց հետ շփվելուց և իր ողջ ժամանակը տրամադրել գաջեթին։

Ահա այն հնարավոր խնդիրները, որոնք մասնագետը նշում է.

  • Երեխաները կարող են կախվածություն ձեռք բերել Hamster Kombat-ից, քանի որ խաղը հեշտությամբ ազատում է դոֆամին: Սա կարող է հանգեցնել այլ գործունեության նկատմամբ հետաքրքրության կորստի:
  • Խաղերով չափազանց տարվելը կարող է հանգեցնել ուշադրության և հիշողության վատթարացման, երեխային ավելի դյուրագրգիռ և ագրեսիվ դարձնել:
  • Եթե երեխան չի շփվում այլ մարդկանց հետ և նորմալ չի քնում, ապա այս ամենը կարող է հանգեցնել նյարդային համակարգի գերլարման և մեծացնել հոգեկան հիվանդությունների զարգացման վտանգը:
  • Շատ ժամանակ տրամադրելով խաղին՝ երեխան կարող է փորձել թաքնվել այն ամենից, ինչ նրա մոտ լավ չի ստացվում (օրինակ՝ խուսափել ծնողների կամ հասակակիցների հետ հարաբերություններից կամ սովորելուց): Բայց արդյունքում առկա խնդիրները չեն լուծվի, եւ իրավիճակը էլ ավելի կբարդանա։

Հոգեթերապևտ Վլադիմիր Ֆայնցիլբերգը իր հերթին նշում է, որ գաջեթների հանդեպ կիրքը երեխաներին շեղում է ընթերցանությունից, բացօթյա խաղերից և ինքնուրույն մտածելուց։ Երեխաների և դեռահասների մոտ կախվածությունն ավելի արագ է առաջանում նրանց հոգեկանի ոչ հասունության և ծնողների կողմից համապատասխան օրինակի բացակայության պատճառով:

Խորհուրդներ ծնողներին

Ի՞նչ կարելի է անել երեխայի մոտ այս խնդիրների առաջացումը կանխելու համար: Ահա թե ինչ են ասում փորձագետները.

  • Ծնողներին խորհուրդ է տրվում դիվերսիֆիկացնել երեխայի հանգստի ժամանակը` ընտրելով այնպիսի հոբբիներ, որոնցում նա իրեն նշանակալից կզգա և շրջապատված կլինի համախոհներով:
  • Կարևոր է ձեր երեխայի հետ ավելի շատ ժամանակ հատկացնել ընդհանուր գործունեությանը` չափից դուրս շատ խաղ