Անգլիայի հավաքականը Եվրո-2024-ի առաջին տուրում հաղթեց Սերբիային։ Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենայում» կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 13-րդ րոպեին խփեց «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը՝ գլխի հարվածով եզրափակելով Բուկայո Սակայի փոխանցումը։
C խմբում Անգլիան վաստակեց 3 միավոր և առաջին տեղում է։ Սլովենիան և Դանիան ունեն մեկական միավոր։
Հաջորդ տուրում Անգլիան կմրցի Դանիայի, իսկ Սլովենիան՝ Սերբիայի հետ։ Հանդիպումները կկայանան հունիսի 20-ին։