Look&Face-ի եթերում խոսելով իր և դերասանուհի Անի Երանյանի հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադառնալով հնարավոր ամուսնության լուրերին, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ասել է․ «Բոլոր այն մարդկանց, ովքեր այս թեմայով անհանգստանում են, ուրախանում, կիսում մեր երջանկությունը, մեկնաբանություն են տալիս, չեն հարցնում, այլ միանգամից շնորհավորում են, կասեմ՝ շնորհակալություն բոլոր շնորհավորանքների համար։ Երկրորդ, էդ հարցի պատասխանը պետք է այդքան էլ մարդկանց չհետաքրքրի, կարևորը՝ մենք երկուսս երջանիկ ենք ու երջանիկ ենք միասին»։