Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի գեներալ Վիտալի Բալասանյանը։
Հարցին՝ ինքն այցելո՞ւմ է Արցախի ներկայացուցչություն, Վիտալի Բալասանյանն ասաց․ «Չեմ լինում Արցախի ներկայացուցչությունում, ցանկություն չունեմ»։
Հարցին՝ այժմ Հայաստանում ինչո՞վ է զբաղվում ինքը, Բալասանյանն ասաց․ «Ազատ քաղաքացի եմ։ Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի՝ ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում»։
Հարցին՝ այստեղ աշխատանքի առաջարկ եղե՞լ է, Բալասանյանն ասաց․ «Ոչ, եթե լինի էլ, այս իշխանությունների հետ բացառում եմ աշխատելը»։