Search
Close this search box.

«ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի առջև, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը»․ Բորել

ԵՄ-ն կփակի դռները Վրաստանի համար, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը։ Այս մասին, Спутник Грузия-ի հաղորդմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ խոսելով «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի և ԼԳԲՏ քարոզչության արգելքի վերաբերյալ Թբիլիսիի գործողությունների և որոշումների մասին։

«Վրաստանի ժողովրդի համար ճանապարհը դեպի ԵՄ բաց է, բայց եթե իշխանությունները շարունակեն իրենց քաղաքական կուրսը, այն կփակվի։ Այսօր ԵՄ երկրները որևէ որոշում չեն ընդունի, խոսքը իրավիճակի քննարկման և հնարավոր միջոցների մասին է»,- ասել է Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստի մեկնարկից առաջ:

Նշենք, որ աղմկահարույց օրենքի ընդունումից բացի, Վրաստանում նախատեսում են արգելել ԼԳԲՏ քարոզչության հրապարակային ակցիաները: