Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։
Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են նպաստել բելառուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը:
Ինչպես նշվում է, սահմանափակումները նախատեսում են նաև Բելառուսից Եվրամիության երկրներ ոսկու, ալմաստի, ածխի, հում նավթի ներմուծման արգելք: