Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է 68 ֆիզիկական և 46 իրավաբանական անձ։
Ցուցակում է հայտնվել նաև ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը. նրան մեղադրում են Ուկրաինայի դեմ ուղղված գործողություններին աջակցելու մեջ։ Սահմանափակումներ են կիրառվել նաև ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, մասնավորապես, երգիչ Շամանի (Յարոսլավ Դրոնով), երգչուհի Պոլինա Գագարինայի, դերասան Իվան Օխլոբիստինի, դերասան և բլոգեր Վյաչեսլավ Մանուչարովի դեմ:
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև միջազգային մանկական «Արտեկ» կենտրոնի, «Սովկոմֆլոտ» նավագնացային ընկերության, «Ուրալյան ավիաուղիների» դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների 14-րդ փաթեթը։