Արցախցի, «Կատարոտ» ՀԿ նախագահ Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ջղայնությունից չգիտեմ թե ինչ գրեմ կամ ասեմ այս վայրագությանը։
նիկոլը հերթական անգամ ապացուցում է, որ Արցախի հանդեպ խորը հակակրանք ունի և Արցախը հատուկ են հանձնել, որպեսզի հանգիստ ապրեն քիրվաների հետ։
Ինչ որ է պատմությունը գնահատական կտա Արցախի հանձնմանը սա թողնենք մի կողմ։
Իսկ Սամվել Շախրամանյանը պիտի բացահայտ խոսի, ասի թե ինչու՞ և ինչպե՞ս ընկավ Արցախը, խոսի այն ամենի մասին ինչին տիրապետում է սկսած 2018թ հեղափոխություն կոչվածից առ այսօր։
Բաց տեքստով առանձին առանձին գնահատական տա 2018թ իշխանափոխությունը հանձնող ընդունողների գործողությանը, որի պատճառով Արցախցիներս հայտնվել ենք այս վիճակում
Նա պիտի խոսի հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի։
Հ.Գ. Եթե Սամվել Շախրամանյանը մոտ օրերս չխոսեց ուրեմն, հետո շատ ուշ կլինի։
Եթե չխոսեց ուրեմն այս ամենը պայմանավորվածության արդյունք է` խաղ, որպեսզի խաղան ժողովրդի հույզերի հետ…
Առայժմ այսքանը` կանդրադառնամ։