Եգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

Եգիպտոսը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայությունը:

Եգիպտոսի ԱԳՆ-ն բարձր է գնահատել բարեկամ Հայաստանի Հանրապետության աջակցությունը պաղեստինյան արդար դատին` կոչ անելով շարունակել միջազգային հանրության կողմից գնահատված այդ ջանքերը։

Պաշտոնական Կահիրեն նաև կոչ է արել միջազգային ազդեցիկ կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտականությունները Պաղեստինի ժողովրդի նկատմամբ, միջամտել՝ պաշտպանելու նրանց իրավունքները:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։