Վարչապետը չի բացառել ՀԱՊԿ-ից դուրս գալը: «Մեղավորը նրանք էին, ովքեր ձևավորել էին մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, ոչ թե իրենց պայմանագրային պարտավորություններն էին կատարում, այլ գնացել, Ադրբեջանի հետ պլանավորում են մեր դեմ պատերազմը»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը՝ դուրս եկեք, վարչապետն ասաց. «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք: Մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով՝ հաջորդ քայլը ո՞րն ա, բա կարո՞ղ ա՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»: