Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է 388.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.65 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.99 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում է 425-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.45 դրամով, վաճառվում է 4.56-4.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.43-4.45 դրամով, վաճառվում է 4.53 դրամով: