Մոսկվայի երկրորդ Արևմտյան շրջանի զինվորական դատարանը Շիշկան մականունով հայտնի օրենքով գող Օլեգ Մեդվեդևին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև հինգ միլիոն ռուբլու տուգանքի։
Մեդվեդևը մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբակի կազմակերպման (ՌԴ ՔՕ 210), սպանության (ՌԴ ՔՕ 105), շորթման (ՌԴ ՔՕ 163), ինչպես նաև առողջությանը վնաս պատճառելու (ՌԴ Քրեական օրենսգիրք 111) և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի պահման (ՌԴ Քրեական օրենսգիրք 222) համար: Ատենակալները նրան մեղադրական դատավճիռ են հայտարարել մայիսի կեսին։
Ըստ քննիչների՝ 2019 թվականի ամռանը կալանավորված Մեդվեդևը հանցավոր երկար տարիներ հսկողության տակ է պահել Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանը, այնտեղ գործող հանցավոր խմբերն ու առևտրային կառույցները։
Գործով անցնող ևս 17 ամբաստանյալ դատապարտվել է պայմանականից մինչև ցմահ ազատազրկման։