Կիրակի օրը, ըստ Copernicus-ի նախնական տվյալների, գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է 17,09°C՝ գերազանցելով անցյալ տարվա հուլիսի 6-ին գրանցված ռեկորդը 0,01°C-ով։
«Դա, անշուշտ, անհանգստացնող նշան է 13 անընդմեջ ռեկորդային ամիսներից հետո»,- ասել է Բերկլիի Երկրի կլիմայի գիտնական Զեք Հաուսֆադերն, ում գնահատականներով` կա 92% հավանականություն, որ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին՝ գերազանցելով 2023-ի ռեկորդը:
Copernicus-ի գրառումներն սկսվում են 1940 թվականից, սակայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից իրականացված այլ գլոբալ չափումներ ավելի հեռուն են գնում` մինչև 1880 թվականը: Շատ գիտնականներ, հաշվի առնելով այս տվյալները, ինչպես նաև ծառերի օղակների և սառցե միջուկների տվյալները, պնդում են, որ անցյալ տարվա ռեկորդը մոլորակի վրա ամենաթեժն էր վերջին 120 հազար տարվա ընթացքում: Այժմ 2024 թվականի առաջին վեց ամիսները գերազանցել են նույնիսկ այս թվերը։