Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա, նա Երևանի բնակիչ 36-ամյա Բորիս Սիմոնյանն է։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին կեսգիշերից քիչ առաջ կրակոցներ են հնչել Աջափնյակում։ Րոպեներ անց հայտնի դարձավ, որ սպանվել է 44-ամյա Սերգեյ Գրիգորյանը, որը «Չերյոմուշկի ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն է։