ԱԳՆ-ի մոտից բերման ենթարկված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի 28 մասնակիցները դեռևս ձերբակալվածի կարգավիճակում են եւ գտնվում են ձերբակալվածների պահման վայրերում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություն դատական ատյաններին ներկայացնելու մասին ՔԿ-ց դեռևս որեւէ տեղեկություն չեն ստացել։
Բաբայանի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մի քանիսի մասնակցությամբ երեկ իրականացվել են քննչական գործողություններ, տեսանյութեր ուսումնասիրվել, հարցաքննվել, բայց նրանք բոլորն այս պահին գտնվում են 72 ժամյա ձերբակալության ռեժիմում: