Սևաստոպոլի վրա ամերիկյան զենքով հրթիռային հարձակման բոլոր պատասխանատուները անխուսափելի պատիժ կկրեն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այդ հարձակմանը կասկած չի հարուցում։
«Վաշինգտոնը և նրա արբանյակները Կիևում ստեղծել են նեոնացիստական ռեժիմ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը միջազգային կազմակերպություններին կոչ է անում պատշաճ գնահատական տալ Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչությանը, հավելել են ԱԳՆ-ում:
Հունիսի 23-ին Ուկրաինայի Զինված ուժերը կասետային մարտական ստորաբաժանումներով հանդերձված ATACMS հրթիռներով հարված են հասցրել Սևաստոպոլին: ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը խոցել են ամերիկյան չորս հրթիռ, մեկ արկ պայթել է քաղաքի տարածքի օդում:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ հրթիռային հարվածից տուժած 14 հիվանդները գտնվում են ծանր վիճակում: Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Սևաստոպոլից 22 հիվանդի, այդ թվում՝ 11 երեխայի տարհանել Մոսկվայի Դաշնային կենտրոններ և հիվանդանոցներ: