Search
Close this search box.

Բեռնատարը հայտնվել է Հրազդան գետում. ջրասուզակը դուրս է բերել կնոջ և աղջիկ երեխայի մարմին. վարորդին փնտրում են

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:

Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: