Ինչպես հայտնել էինք նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին՝ մասնակցելու այդ համաժողովին։ «Ազատությունը» զրուցել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նա գնահատում այս հրավերը:
«Առաջարկին վերաբերվում եմ նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»,-ասաց Քոչարյանը։ Հարցին՝ ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը, նա պատասխանեց․ «Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք: Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:
Պետք է պահանջներ չդնի, այդ պահանջներով ինքը խաղաղության հասնելու ճանապարհները սահմանափակում է։ Պետք է խոսել, քան՝ կրակել, դա քննարկման ենթակա չէ։ Խոսել այն հարցի շուրջ, որը կապահովի խաղաղություն»,-ասաց նա։