Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը իր հունգարացի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ սահմանադրությանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին․
«Որոշ դեպքերում բանակցային գործընթացում, երբ ի հայտ են գալիս Հայաստանի համար, եթե կարելի է այդպես արտահայտվել, անհամապատասխան պահեր, փորձ է արվում արհեստականորեն հայելային էֆեկտ ստեղծել, նույնիսկ եթե դա նման բան չունի Ադրբեջանում։ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ: Ուստի, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անթույլատրելի են։ Ցավոք, նման միտումներ մենք առաջին անգամ չէ, որ տեսնում ենք», — նշել է Բայրամովը։