Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում «Օպերա սուիթ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 40-ամյա Սոնա Թումանյանին և 11-ամյա Արտյոմ Ե․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներից Ս․ Թումանյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արտյոմ Ե․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, իսկ հետիոտներն էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, ազգականներ են, փողոցն անցնելիս են եղել արգելված հատվածով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ս․ Թումանյանը երեխային գրկած է եղել։