Բաղրամյան պողոտայից ձերբակալվել է նաև «Աշոտ երկաթը».փաստաբան

Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ձերբակալել են նաև ազատամարտիկ Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ երկաթին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով երեկ ձերբակալված բոլոր քաղաքացիները զանգվածային անկարգություների կասկածանքով են ձերբակալվել:

«Երեկ՝ նախքան ձերբակալման որոշում կայացնելը ոստիկանական բաժիններում մենք այցելել ենք քաղաքացիներին: Աշոտ երկաթը Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում էր»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։