Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը` Բաքվում պահվող գերիների մասին

«Արդեն 4 տարի է՝ մենք գերիներ ունենք, մինչդեռ այս կառավարությունը խոստացել էր ամիսների ընթացքում բոլորին վերադարձնել»,- առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հայաստանում գերի գոյություն չունի, մինչդեռ մյուս կողմում մեր տղաներն են։ Եթե բարեմտություն գոյություն ունի, առանցքային կետերից մեկը գերիների վերադարձն է՝ առանց նախապայմանների։ Ամեն ինչ պայմանավորված է, թե իրական բանակցությունների սեղանին ինչ հարցեր պետք է դնել։ Գերիների վերադարձը, այլ հարցերի լուծումը տեղի չի ունենա, եթե չկան իրական բանակցություններ։ Ինչպե՞ս եք պատկերացնում գերիների վերադարձը, երբ, օրինակ, սահմանազատումը տեղի է ունենում թելադրանքով, երբ ամեն ինչ կախված է Ադրբեջանի քմահաճույքից»,- նշեց նա։