Search
Close this search box.

ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձով. ամսավճարը՝ 15 մլն 450 հազար դրամ

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց չզեկուցվող նախագծերի փաթեթը: Փաթեթում առկա էր նախագիծ, ըստ որի, Կառավարությունը պատրաստվում է վարձակալության տալ Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի 651.6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը, որը հանրությանն ավելի հայտնի է ԱՕԿՍ-ի շենք անվանմամբ:

Օրենքի նախագծում ասվում է. «Մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15,450,000 դրամ՝ ելնելով «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» սահմա­նա­փակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքից»

Շենքը վարձակալությամբ է տրվելու 10 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվելու է Հայաստանի Հանրապետությանը, իսկ հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից: