Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։
Դրա մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, երբ լրագրողները խնդրել են գնահատել այն փաստը, որ հուլիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը. որը Հայաստանում չէր ապրել վերջին 28 տարիներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։
«Ամերիկացիներն ու ԵՄ-ակաները կոնյուկտուրային տրամաբանությամբ են գործում՝ նպատակ ունենալով ամենուր հասարակական կարծիքը շրջել ընդդեմ Ռուսաստանի։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին բոլորովին այլ ոլորտներում»,- հավելել է նա։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ստեղծել է զանգվածային հաղորդակցության ոլորտում Երևանի հետ փոխգործակցության մեխանիզմներ։ «Մասնավորապես, գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիր, աջակցվում է միջգերատեսչական երկխոսությունը, կապեր են հաստատվում լրագրողների միջև։
Անցյալ տարի արտաքին քաղաքական գործունեությանը տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ աշխատանքի վերաբերյալ միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացվել։ Երևանում անցկացվել է ռուս-հայկական մեդիա ֆորում։ Հուսով ենք՝ ապագայում ծագած խնդիրները կշարունակենք լուծել մեր գործընկերների հետ զուտ արհետավարժ դիրքերից»,- եզրափակել է Նաստասինը: