Search
Close this search box.

Արևմուտքը Ռուսաստանից շատ բան ունի սnվnրելու. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում ընդունելություն էր: Կադրերն էի նայում և նկարները: Հպանցիկ ուսումնասիրությունից պարզեցի, որ ընդունելությանը ներկա էին նաև 24|7 ձևաչափով ԱՄՆ-ին ՀԱՆՐԱՅՆՈՐԵՆ «քլնգող» և նույն ձևաչափով ռուսական քարոզ իրականացնող անձինք: Այժմ պատկերացրեք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում ընդունելության արժանանան և մասնակցեն, ենթադրենք` Պարույր Հայրիկյանը, Ժիրայր Սեֆիլյանը կամ Իոանեսյան Դանիելը: Այդպիսի բան լինել չի կարող և վերջ: Վերջիններիս ռուսները երբեք չեն հրավիրի, կարծում եմ` նրանք էլ չեն գնա:
Շարունակեմ:
Ուրեմն, ԱՄՆ-ում, Գերմանիայում և մնացյալ Արևմուտքում ապրում և աշխատում են հայազգիներ, որոնք 24|7 ձևաչափով ՀԱՆՐԱՅՆՈՐԵՆ «քլնգում են» ԱՄՆ-ն, Գերմանիան և մնացյալ Արևմուտքն ու նույն ձևաչափով ռուսական, ավելին` խորհրդային քարոզ են իրականացնում: Վերջիններս լավ աշխատանք և, միգուցե` հանրային դիրք ունեն: Այժմ պատկերացնենք, որ Մոսկվայում կամ Սիկտիվկարում բնակվող հայազգի (ան)գրագետ Պողոսը ռուսական հանրային հարթակներում, ենթադրենք` Օդնոկլասնիկի-ում, Վկոնտակտե-ում կամ մեկ այլ տեղ, ՀԱՆՐԱՅՆՈՐԵՆ Ռուսաստանին «քլնգի» և արևմտյան արժեքների քարոզ իրականացնի: Իհարկե, այդպիսի բան լինել չի կարող, քանզի, առավելագույնը` 2-3 քարոզից հետո, հայազգի (ան)գրագետ Պողոսը կհայտնվի, լավագույնը` «Մատրոսկայա տիշինայում», վատագույնը` Մորդովիայի հատուկ ճամբարներում:
Տարբերությունը զգացի՞ք: Դե, այժմ ինքներդ մտածեք, թե ինչու է, օրինակ` Ուկրաինայում կամ Հայաստանում, Արևմուտքը պարտվում:
Դե, Ուկրաինայի մասին շատ մտածողներ կան, իսկ Հայաստանի մասին …
Մտածեք պարոնայք դեսպաններ, մտածեք: Առաջին հերթին խոսքս ուղղում եմ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Քրիստինա Քվինին (Kristina AK) և Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը: