Search
Close this search box.

Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին, և հնչում են թեզեր, որոնք աղերս անգամ չունեն իրականության հետ։
Արցախի իշխանությունները հարկ են համարում ընդգծել, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:

Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը։
Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած անհնազանդության ակցիային՝ Արցախի իշխանությունները ոստիկանությանը հորդորում են իրավիճակը գնահատել սթափ, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից և բոլոր կողմերին կոչ անում ցուցաբերել զսպվածություն»։