Search
Close this search box.

«Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհшցել են կալանավորն ու դատապարտյալը

Հուլիսի 1-ին, ժամը 01։45-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Արմավիր» քրեկատարողական հիմնարկից «թոքի այտուց, կարտիոգեն շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, հայտնում է Գ. Շամշյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 57-ամյա Հովհաննես Կ-ն է, ով հունիսի 30-ին ժամը 22։30-ի սահմաններում Արմավիրի բանտում ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչից հետո նրան տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Նույն օրը ժամը 11։40-ի սահմաններում դարձյալ «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ ժամը 08։20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «սեպտիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Գագիկ Հ-ն է, ում ինքնազգացողությունը հունիսի 30-ին ժամը 22։10-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է, ինչից հետո նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Արտաքին զննությամբ երկու դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։