Search
Close this search box.

Արման Բшբшջшնյшնը ԱԺ шմբիnնից ԵՄ դրnշը կшխեց և ի hшկшդրnւթյnւն դրnշի՝ կшլnշ թшփшhшրեց, դшհլիճից ծшփшhшրnւթյnւններ hնչեցին

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ԱԺ-ի ամբիոնից Եվրամիության դրոշը կախեց։

Իսկ մինչ այդ, նա մի կալոշ հանեց և օդում թափահարելով՝ ասաց. «Սա խորհրդանշում է մեր փողոցներում վերջին օրերին հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, կործանում։ Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,- նշեց նա։

Ապա դրոշը կախելով՝ ասաց. «Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ՝ այս ամբիոնից կարողանանք այս դրոշի ներքո անցկացնել այս քննարկումները։ Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերավոր կլինի»։

Նա դրոշի վրա դրեց կալոշը։

Դահլիճից հնչեցին ծափահարություններ։