Արեւմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից, թեեւ այլ երկրների օրինակով երեւում է, թե ինչի է դա հանգեցնում, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը։
«Նրանք (Արեւմուտքի երկրները- խմբ.) ձգտում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ փաստացի հետ քաշել Հայաստանին իր դաշնակիցներից։ Բնականաբար, բոլոր գործընկերները դա հստակ գիտակցում են։ Մենք տեսնում ենք այլ իրավիճակների օրինակով, այդ թվում եւ Անդրկովկասի, այդ նույն Վրաստանի, թե ինչի է հանգեցնում այդ ամենը։ Բնականաբար, մենք չենք կարող տագնապներ եւ մտահոգություններ չունենալ «արտաքին խաղացողների» եւ Երեւանի ղեկավարության գործողությունների հետ կապված, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն բուն Հայաստանում, այլեւ կարող են սրել իրավիճակը նաեւ նրա սահմաններից դուրս»,- հայտնել է Վասիլեւը։