Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը ընտանիքով հանգստանում է Կիպրոսում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին հանգստանում է Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Նա հյուրընկալվել է տեղի հինգ աստղանի հյուրանոցում։

24News-ի տեղեկություններով, նա մեկնել է հանգստի ընտանիքով։

Նշենք, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մի քանի օր է` գտնվում է Կիպրոսում։ Հուլիսի 29-ին նախարարը հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այցի շրջանակում հանդիպում է եղել նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի և ԱԳ նախարարի հետ։