Առաջիկայում իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի:
Այս մասին իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը նշել է, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհաշինությունը, համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:
«Հայաստան-Իրան պաշտոնական առևտուրը 200 միլիոն դոլարից հասել է 700 միլիոն դոլարի: Անցած ամառ մինչև 2030 թվականն է երկարաձգվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագիրը: Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գիծն էլ շուտով պատրաստ կլինի: Իրանից Հայաստան գազի արտահանումը կկրկնապատկվի»,- մանրամասնել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծմամբ էլ կլուծվի Իրանի հյուսիսային շրջանների էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը: «Հայաստանի հարավային շրջանը ռազմավարական տարածաշրջան է, որի անվտանգությունը կապված է Իրանի հետ»,- հավելել է դեսպանը: