Search
Close this search box.

Անկարան հրաժարվել հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից

Անկարայում մտափոխվել են և հրաժարվել Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հուլիսի 2-ին նախատեսված հանդիպումից։ Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական ​​աղբյուրը։

«Վերջին պահին թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Որոշման պաշտոնական պատճառները չեն նշվում»,- հայտնել է աղբյուրը։ Առայժմ պարզ չէ՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ սոսկ հետաձգվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված։

Հիշեցնենք` ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր որ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի: