Search
Close this search box.

Անթույլատրելի է. ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը՝ երեկվա դեպքերի առնչությամբ

Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ։ Սա կբերի նոր փակուղու՝ լցված թշնամանքով ու չարությամբ։

Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի։
Փշալարերը և հատուկ միջոցները ոչ միայն ժամանակավոր, այլև՝ խիստ անհեռանկար ճանապարհն են՝ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման և միասնական ելքեր գտնելու համար։

Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում երեկ վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և ոստիկաններին։

ԲՀԿ քաղխորհուրդ