Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:
«Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար, գնալու եմ իմ աչքով տեսնելու, թե այդ ի՞նչ ցանկապատեր են, ինչ փշալարեր են, որ մեր ամրությունն են ապահովելու: Հիմա դրանք գոյություն չունեն: Միգուցե ինչ-որ մի հատվածում դրել են, նկարել են, ես կարծում եմ՝ դա էլ է սուտ:
Իր ներկայանալն էլ է սուտ, հեծանիվ քշող ատլետիկ մարմինն էլ է սուտ: Բոլոր առումներով ստի մեջ են: