Այսօրվանից սկսած մեր բոլոր դիվանագետները այցելելու են բոլոր դեսպանատներ, ԵՄ ներկայացուցչություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Ժամադրությունները կան, բոլոր խնդիրներն իրենց կներկայացվի»,-ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմային, Սրբազանն ասաց. «Եկեք դրան չանդրադառնանք, դրա մասին չխոսենք: Ժամանակին կանդրադառնանք այդ թեմային»:
Նշենք, որ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով շարժվել է դեպի ՔՆնչական կոմիտեի շենք: