Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Լաչինում ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է դիվանագիտական ներկայացուցչության «X» սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
«Միացյալ Նահանգների դեսպանությունն իր ամենաանկեղծ ցավակցությունն է հայտնում մերձավորներին, ընկերներին և ծառայակիցներին, ովքեր սգում են 4 ադրբեջանցի զինվորականների ողբերգական մահը», — ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, հուլիսի 30-ին թշնամու կողմից բռնազավթված Բերձորում ադրբեջանական բանակի չորս զինծառայող է մահացել, ենթադրաբար, ծծմբաջրածին պարունակող ջերմային աղբյուրում լողալիս թունավորվելու հետևանքով։