«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»,- «Ազատության» հաղորդմամբ այսօր Շուշիում մեկնարկած Գլոբալ Մեդիա համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարն այսօր նաև նշել է, թե հատկապես որտեղ կարող են ապրել այդ ադրբեջանցիները։
«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են»,- պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված են, որ այդ օրը կգա»