Search
Close this search box.

Ալիևը նշել է խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը

Երբ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքին, էմոցիաները պետք է մի կողմ թողնել: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպան Քևին Հեմիլթոնի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ 1-2 տարում դժվար է լուծել խնդիրները, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության գալ 28 տարվա ընթացքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բովանդակային բանակցությունները սկսվել են գրեթե դեկտեմբերին։ Որովհետեւ մինչ այդ Հայաստանը ցանկանում էր խաղաղության համաձայնագրում ներառել «Լեռնային Ղարաբաղի» վճռորոշ հարցը, դա անընդունելի էր»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ այնուամենայնիվ «խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»։

«Սա հայտնի խնդիր է»,- ասել է նա: