Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի չի անի Եվրոմիության անդամակցության թեմայով հանրաքվե: Բոլորն անմիջապես նկատեցին, որ դրանից մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր բոլորովին այլ մի բան, որ վստահ է՝ մոտ ապագայում կլինի այդպիսի հանրաքվե:
Փաստորեն, այսպես ասած ներիշխանական լեզվի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատասխան էր Ալեն Սիմոնյանին, թե ով է «տանտերը», ո՞վ է որոշողը՝ լինի՞ ինչ որ բան, թե՞ ոչ:
Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ: Այսօր ԱԺ նախագահ ինսթագրամյան լուսանկարներ է հրապարակել Իսպանիայում հանգստից: Եթե դարձյալ թարգմանենք «ներիշխանական լեզվից», ապա Սիմոնյանը իսպանական հանգստի իր լուսանկարներով ասում է… ասում է, որ իրեն այդպիսի անհարմար դրության մեջ գցած Փաշինյանի հայտարարությունը իրեն չի անհանգստացնում, ինքը վայելում է, հանգիստ է:
Դա իհարկե այդ մասով: Իսկ ընդհանրապես, եթե այդ ամենին նայենք մարդկային «լեզվով», ապա պարզապես գործ ունենք բարդագույն մարտահրավերների առաջ կանգնած պետության բարձրաստիճան պաշտոնյաների «սոցիալ-հոգեբանական ցինիզմի» և քաղաքական անլրջության հերթական դրսեւորման հետ: