Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ղուլյանը: