«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրակարգում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների գաղափար չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գաղափարն օրակարգում չկա, բայց դա կարող է դառնալ քաղաքական որոշում։ Մենք խորհրդակցություններ կանցկացնենք և կքննարկենք հարցը, ես հիմա չեմ կարող դրա մասին խոսել»,– ասաց սրբազանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել էր, որ իրենց օրակարգում կա պատգամավորական մանդատները վայր դնելու հարցը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են։ Սրբազանն արդեն հայտնել է, որ այն ավելի մասշտաբային կլինի։