Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայողական տեղամասում պետական սահմանը պաշտպանելու իրենց պարտականությունները կատարելիս։ Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությանը հղումով:
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։