Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Տղամարդը 2023-ի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։
Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է, այսպես կոչված, «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար: