Տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող Հայաստանի քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ Հայաստանի ԱԳՆ հունիսի 19-ի հայտարարության մեկնաբանության մեջ։
«Ավելի լավ կլիներ, եթե հայկական կողմը, վկայակոչելով 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը, բացատրեր, թե ինչու չէր հարգում այդ պայմանագրերը ավելի քան 30 տարի, հրաժարվում էր ճանաչել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքները»,- նշվում է մեկնաբանության մեջ։