Search
Close this search box.

Ադրբեջանը վիրավորվել է ֆրանսիացի հաղորդավարներից Օլիմպիական խաղերում ՀՀ-ի և Արցախի մասին խոսքերի պատճառով

Ադրբեջանը վիրավորված ֆրանսիացի հաղորդավարներից, որոնք ջերմ խոսքեր էին արտահայտում Հայաստանի մասին և խոսում էին Արցախի կորստի մասին, և այժմ բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)։ Ադրբեջանի կողմից ձեռնարկած անհեթեթ քայլերի շարքից վերջինը հայտնում են հենց ադրբեջանական լրատվամիջոցները։

Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարների խոսքերն էին Սենով օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների անցման ժամանակ։

«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։