Search
Close this search box.

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին:

Այա մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական-պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիեւը լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։

«Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան», – հայտարարել է Հաջիևը:

«Մուխթար Բաբաևը (ԿՈՊ29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտգործնախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկե», – հայտարարել է Հաջիևը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024 թվականի նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում: