Ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի սահմանամերձ գյուղերի հարևանությամբ են, իսկ որոշ հատվածներում հենց Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Սահամանամերձ բնակիչերի պաշտպանությունը, անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բացառենք Ադրբեջանի զինված ծառայողների ներկայությունը: Ադրբեջանական զինծառայողները գնալով ավելի դաժան խոշտանգումներ են իրականացնում հայ հասարակության ու հայ զինծառայողների նկատմամբ, դրա մասին վկայում են 2022թ. սեպտեմբերի 12-13 հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի ուղղությամբ։
«Հատուկ ուզում եմ նշել, որ սա արվում է Ադրբեջանի իշխանությունների հովանու ներքո, հակառակ դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ այդ մարդիկ մինչև այսօր ենթարկված չեն պատասխանատվության, որևէ մեկը»,- ասել է նա: