Search
Close this search box.

Էջմիածին-Երևան 203 համարի երթուղին մի քանի կետով խախտել է մրցութային կարգը

Էջմիածին-Երևան ուղղությամբ փոխադրումներ կատարող 203 համարի երթուղայինը մրցույթային կարգի պայմաններ է խախտել, ուղեգծի շեղում է տեղի ունեցել, ուղևորափոխադրում է կատարում մինչև շրջանային, այնինչ վերջնակետը պիտի լիներ ավտոկայանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով 5 համարի երթուղու վարորդների գործադուլի պատճառներին:

Հենրիկ Նավասարդյան նշեց նաև, որ 203 համարը նաև ուղևորափոխադրման սակագին է բարձրացրել, ինչը ևս խախտում է:

«Խնդրի կարգավորումը ոչ թե մեր իրավասության մեջ է, այլ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, մենք դիմել ենք տարբեր կառույցների՝ խնդրելով այս հարցին լուծում տալ, որվհտեև խոչընդոտվում ներքաղաքային երթուղու կանոնավոր աշխատանքներին, ինչը դժոգոհությունների պատճառ է հանդիսացել:

Շուրջ մեկ ամիս է խնդրում ենք մեր երթուղու վարորդներին, որպեսզի աշխատեն, մինչև խնդիրը լուծում կստանա, բայց գրեթե չեն աշխատել»,-շեշտեց նա:Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ 5 համարի երթուղու  և 203 համարի երթուղու վարորդների միջև նաև վեճ, քաշքշուկ է եղել. Ջրվեժից ուղևորափոխադրում իրականացնող 5 համարի երթուղու վարորդները պնդում են, որ 203 համարի երթուղին սպասարկող մեքենաներն իրենց իրենց ուղևորներին խլում են ավտոկյանից սկսած, չեն կարողանում օրվա սահմանված «պլանը» կատարել: