Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվություն տալ:

Պաշտպանի խոսքով Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը:

Նա հիշեցրեց, որ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը շաքարային դիաբետ ունի. շուրջ 20 տարի բուժում է ստացել Ֆրանսիայում:

Մեղադրող դատախազն առարկեց այդ միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ փաստական որևէ տվյալ և հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանն այդ հիվանդությունը չի կարող բուժել նաև Հայաստանում: